Окутиарз® Ало+
Լրացուցիչ խոնավեցնող, հակաօքսիդանտային և հակաբորբոքային ազդեցություն
0,2 % խաչաձև կապակցված հիալուրոնային թթու․
• ավելի ինտենսիվ և երկարատև խոնավեցում,
• աչքի մակերեսի ավելի ակտիվ վերականգնում,
• հիալուրոնային թթվի օպտիմալ՝ 0,2 % կոնցենտրացիա, որը չի առաջացնում «կպչունության» զգացում։
Պարունակում է 0,1 % ալոե վերայի գել․
• լրացուցիչ խոնավեցնող, հակաօքսիդանտային և հակաբորբոքային ազդեցություն,
• ապահովում է երկարատև թեթևացում և թարմության զգացում։
Չի պարունակում կոնսերվանտներ
Կարելի է կիրառել կոնտակտային լինզաներ կրելու ժամանակ
Հարմար շիշ՝ կարճ ծայրիկով
Ո՞ւմ համար կարող է հարմար լինել Окутиарз® Ало+–ը
Ում համար է նախատեսված Окутиарз® Ало+?
Զգայուն աչքեր ունեցող անձանց համար, ովքեր ունեն կարմրության և գրգռվածության գանգատներ արտաքին գործոնների ազդեցությունից
(արևի տակ գտնվել, սառնամանիք և քամի, հաճախակի ճանապարհորդություններ և ավիաչվերթներ, լող քլորացված ջրում)
Նրանց համար, ովքեր փնտրում են թարմության զգացում և երկարատև հարմարավետություն
Եղջերաթաղանթի էրոզիաների, վնասվածքների, քիմիական այրվածքների, ֆոտոկերատիտների դեպքում
Աչքերի վրա իրականացված վիրաբուժական միջամտություններից հետո։
Окутиарз® Ало+
(կարճ տեղեկատվություն)
Կազմը․
խաչաձև կապակցված նատրիումի հիալուրոնատ, ալոե վերայի գելի փոշի, դինատրիումի տետրաբորատ դեկահիդրատ, բորաթթու, նատրիումի քլորիդ, ներարկումների համար նախատեսված ջուր։
Չի պարունակում կոնսերվանտներ։
Չի հանդիսանում դեղամիջոց։
Բնութագիր
Окутиарз® Ало+-ը խոնավեցնող, ստերիլ ակնաբուժական լուծույթ է, որը չի պարունակում կոնսերվանտներ։ Կաթիլների կազմի մեջ մտնում են խաչաձև կապակցված նատրիումի հիալուրոնատը (0,2 %) և ալոե վերան (0,1 %), որոնց ազդեցությունը ուղղված է «չոր աչքի» ախտանշանների և աչքերի անհարմարության նվազեցմանը, ինչպես նաև եղջերաթաղանթի պաշտպանությանը։
Խաչաձև կապակցված նատրիումի հիալուրոնատը լուծույթին հաղորդում է բարձր մածուցիկ-առաձգական հատկություններ, ինչի շնորհիվ ապահովվում է աչքի մակերեսի բարձր մակարդակի խոնավեցում և «չոր աչքի» ախտանշանների երկարատև թեթևացում։
Ալոե վերան, իր խոնավեցնող, հակագերբեռնված և քսող հատկությունների շնորհիվ, լուծույթին հաղորդում է բարձր խոնավեցնող կարողություն՝ բարելավելով աչքերի հարմարավետությունը և երկարացնելով թարմության զգացման տևողությունը։ Բացի այդ, ալոե վերայի արդյունավետությունը հաստատված է նաև աչքերի կարմրության կամ բարձր զգայունության դեպքում՝ դրա արտահայտված և երկարատև ազդեցության շնորհիվ։
Օգտագործման ցուցումներ
Окутиарз® Ало+-ը նախատեսված է «չոր աչքի» ախտանշանների, ինչպես նաև շրջակա միջավայրի կամ դեղամիջոցների ազդեցությամբ առաջացած գրգռվածության և կարմրության նվազեցման համար։
Կարելի է կիրառել նաև կոնտակտային լինզաներ կրելու ժամանակ՝ աչքերի խոնավեցման և հարմարավետության ապահովման նպատակով։
Окутиарз® Ало+–ը օգտակար է հետևյալ դեպքերում՝
• արևի լույսի երկարատև ազդեցության ընթացքում և դրանից հետո,
• օդորակիչների ազդեցության ժամանակ,
• թվային էկրանների երկարատև դիտման ընթացքում։
Окутиарз® Ало+–ը կարող է նաև օգնել թեթևացնել աչքերի անհարմարությունը ակնաբուժական վիրահատություններից հետո։
Կիրառման եղանակը և դեղաչափը
Նախատեսված է աչքերի մեջ կաթեցման համար։ Չկուլ տալ։
Առաջարկվող դեղաչափը․ յուրաքանչյուր աչքի մեջ՝ 1–2 կաթիլ, օրը մեկ կամ մի քանի անգամ՝ բժշկի կամ դեղագործի ցուցումների համաձայն։
Շիշը բացելուց առաջ լվացեք ձեռքերը և կիրառման ընթացքում պահպանեք հիգիենայի կանոնները։
Խուսափեք շշի ծայրիկի շփումից աչքի մակերեսի հետ։
1. Շիշը առաջին անգամ օգտագործելիս քաշեք և ամբողջությամբ հեռացրեք առաջին բացման հսկիչ ժապավենը։
2. Զգուշորեն սեղմեք շիշը և կաթեցրեք 1 կաթիլ աչքի մեջ։
3. Կիրառումից հետո շիշը ամուր փակեք։
Հակացուցումներ
Չկիրառել ալերգիկ ռեակցիայի առաջացման կամ Окутиарз® Ало+-ի որևէ բաղադրիչի նկատմամբ բարձր զգայունության դեպքում։
Եղջերաթաղանթի լուրջ հիվանդությունների առկայության դեպքում կիրառելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի կամ դեղագործի հետ։
Կողմնակի ազդեցություններ
Ինչպես մյուս աչքի կաթիլների կիրառման դեպքում, հնարավոր է ի հայտ գա թեթև, ժամանակավոր անհարմարություն՝ կապված պատրաստուկի կաթեցման հետ։
Ցանկացած կողմնակի ազդեցության առաջացման դեպքում տեղեկացրեք ձեր բժշկին կամ դեղագործին։
Պահպանման պայմաններ
• Պահել 25 °C-ից ոչ բարձր ջերմաստիճանում։ Չսառեցնել։
• Պաշտպանել ջերմության, ուղղակի արևի ճառագայթների և խոնավության ազդեցությունից։
• Չկիրառել, եթե փաթեթավորումը վնասված է։
• Պահել երեխաների համար անհասանելի վայրում։
Պիտանելիության ժամկետը՝ 36 ամիս։
Օգտագործել շիշը բացելուց հետո՝ 90 օրվա ընթացքում։
Չօգտագործել փաթեթավորման վրա նշված պիտանելիության ժամկետի ավարտից հետո։