Ունե՞ք աչքերի
չորության համախտանիշ
Դուք կարող եք լրացնել հարցաշար՝ ձեր գանգատների հիման վրա աչքերի մակերեսի վիճակը գնահատելու համար:
Բարի գալուստ մեր կայք՝ նվիրված «աչքերի չորության համախտանիշի» խնդրին։
Oktears-ի թիմը պատրաստել և համալրել է այս կայքը՝ սերտ համագործակցությամբ լավագույն ակնաբույժների հետ։
Այստեղ դուք կգտնեք պատասխաններ «աչքերի չորության համախտանիշի» վերաբերյալ առավել հաճախ տրվող հարցերին։ Ավտոմատացված հարցաշարը կօգնի գնահատել ձեր արցունքային թաղանթի վիճակը և ճիշտ ընտրել ձեզ համար առաջարկվող արցունքային փոխարինիչը՝ ախտանշանները մեղմելու նպատակով։
Կայքում ներկայացված է տեղեկատվություն ժամանակակից դեղագործական պատրաստուկների մասին՝ ակնաբուժական արդյունաբերության համաշխարհային առաջատարներից մեկի՝ Santen ընկերության կողմից։ Դուք նաև կարող եք ծանոթանալ հետաքրքիր փաստերի հետ՝ ձեր աչքերի առողջությունը պահպանելու վերաբերյալ, ինչպես նաև գտնել ձեզ համար հարմար դեղատանը առաջարկվող պատրաստուկը։
«Եկեք միասին պատկերացնենք մեր երջանկությունը՝ տեսնելու և մեր հարազատներին լույս պարգևելու երջանկությունը»։
Լավագույն մաղթանքներով՝
OKtears թիմ


