Eye medicine
Eye medicine

Окутиарз® Гидро+

Աչքերի համալիր խնամքի համար նախատեսված կաթիլներ

0,2 % խաչաձև կապակցված հիալուրոնային թթու․
• ավելի ինտենսիվ և երկարատև խոնավեցում,
• աչքի մակերեսի ավելի ակտիվ վերականգնում,
• հիալուրոնային թթվի օպտիմալ՝ 0,2 % կոնցենտրացիա, որը չի առաջացնում «կպչունության» զգացում։

Չի պարունակում կոնսերվանտներ

Կարելի է կիրառել կոնտակտային լինզաներ կրելու ժամանակ

Հարմար շիշ՝ կարճ ծայրիկով

Հարմար է այն պացիենտների համար, ովքեր օրվա վերջում ունեն աչքերի չորության գանգատներ

Ում համար է նախատեսված Окутиарз® Гидро+?

Մարդկանց համար, ովքեր ունեն աչքերի չորության դրվագային գանգատներ՝ հատկապես օրվա վերջում, տեսողական լարված աշխատանքի հետո (համակարգչային տեսողական համախտանիշ)

Կոնտակտային լինզաների օգտագործողների համար՝ կրման կարճ փորձով

Չոր օդ ունեցող փակ տարածքներում երկար ժամանակ գտնվելու դեպքում

(օդորակիչների և ջեռուցման սարքերի ազդեցություն)

Պացիենտների համար՝ կերատոռեֆրակցիոն և կատարակտային վիրահատություններից առաջ և հետո։

Окутиарз® Гидро+

(կարճ տեղեկատվություն)

Կազմը․

խաչաձև կապակցված նատրիումի հիալուրոնատ, դինատրիումի տետրաբորատ դեկահիդրատ, բորաթթու, նատրիումի քլորիդ, ներարկումների համար նախատեսված ջուր։
Չի պարունակում կոնսերվանտներ։
Չի հանդիսանում դեղամիջոց։

Բնութագիր

Окутиарз® Гидро+-ը խոնավեցնող, ստերիլ ակնաբուժական լուծույթ է, որը չի պարունակում կոնսերվանտներ։ Կազմում ընդգրկված է խաչաձև կապակցված նատրիումի հիալուրոնատ (0,2%), որի ազդեցությունն ուղղված է «չոր աչքի» ախտանշանների նվազեցմանը, աչքերի անհարմարության մեղմմանը և եղջերաթաղանթի պաշտպանությանը։
Խաչաձև կապակցված նատրիումի հիալուրոնատը լուծույթին հաղորդում է բարձր մածուցիկ-առաձգական հատկություններ, ինչը ապահովում է աչքի մակերեսի ինտենսիվ խոնավեցում և «չոր աչքի» ախտանշանների երկարատև թեթևացում, ինչպիսիք են ցավը, այրոցը, ծակծկոցը, ավազի զգացումը աչքերում, աչքերի հոգնածությունը, ծանրության զգացումը կամ արցունքահոսությունը։

Օգտագործման ցուցումներ

Окутиарз® Гидро+-ը նախատեսված է «չոր աչքի» ախտանշանների և աչքերի անհարմարության մեղմացման, ինչպես նաև եղջերաթաղանթի պաշտպանության համար՝ որպես արցունքի փոխարինիչ, ապահովելով երկարատև խոնավեցում։
Կարելի է կիրառել նաև կոնտակտային լինզաների կրելու ժամանակ՝ աչքերի խոնավեցման և հարմարավետության ապահովման նպատակով։

Окутиарз® Гидро+-ը օգտակար է հետևյալ դեպքերում՝

• երկարատև արևի ճառագայթների ազդեցության ժամանակ և հետո,
• օդորակիչների ազդեցության դեպքում,
• թվային էկրանների առջև երկարատև աշխատանքի ժամանակ,
• մաքրող միջոցների հետ շփման դեպքում։

Окутиарз® Гидро+-ը կարող է նաև նպաստել աչքերում առաջացած անհարմարության նվազեցմանը ակնաբուժական վիրահատություններից հետո։

Окутиарз® Гидро+-ի կիրառումը

Նախատեսված է աչքերի մեջ կաթեցման համար։ Չկուլ տալ։
Առաջարկվող դեղաչափը՝ յուրաքանչյուր աչքի մեջ 1–2 կաթիլ՝ օրական մեկ կամ մի քանի անգամ՝ ըստ բժշկի կամ դեղագործի ցուցումների։
Շշիկը բացելուց առաջ լվացեք ձեռքերը և կիրառման ընթացքում պահպանեք հիգիենայի կանոնները։
Խուսափեք շշիկի ծայրիկի շփումից աչքի մակերեսի հետ։

Կիրառման հրահանգներ․

  1. Շշիկի առաջին օգտագործման ժամանակ քաշեք և ամբողջությամբ հեռացրեք առաջին բացման վերահսկիչ ժապավենը։
  2. Զգուշորեն սեղմեք շշիկը և կաթեցրեք 1 կաթիլ աչքի մեջ։
  3. Կիրառումից հետո շշիկը ամուր փակեք։

Հակացուցումներ

Չկիրառել ալերգիկ ռեակցիայի առաջացման դեպքում կամ Окутиарз® Гидро+-ի որևէ բաղադրիչի նկատմամբ բարձր զգայունության առկայության դեպքում։

Կողմնակի ազդեցություններ

Ինչպես մյուս աչքի կաթիլների կիրառման դեպքում, հնարավոր է թույլ և անցողիկ անհարմարության առաջացում, որը կապված է պատրաստուկի կաթեցման (ինստիլյացիայի) հետ։

Պահպանման պայմաններ

Պահել մինչև 25 °C ջերմաստիճանում։
Չսառեցնել։ Պաշտպանել ջերմության, արևի ուղիղ ճառագայթների և խոնավության ազդեցությունից։
Չկիրառել, եթե փաթեթավորումը վնասված է։
Պահել երեխաների համար անհասանելի վայրում։
Պիտանելիության ժամկետը՝ 24 ամիս։
Շշիկը բացելուց հետո օգտագործել 90 օրվա ընթացքում։
Չկիրառել փաթեթավորման վրա նշված պիտանելիության ժամկետի ավարտից հետո։

Հետաքրքիր փաստեր Չոր աչքի հիվանդության մասին