Գիտնականները պարզել են, որ ծիծաղաթերապիան կարող է բարելավել աչքերի վիճակը աչքի չորության համախտանիշի (Dry Eye Disease, DED) դեպքում։ BMJ-ում (2024) հրապարակված ռանդոմիզացված հետազոտության համաձայն՝ ծիծաղի կանոնավոր վարժությունները (օրական չորս անգամ՝ ութ շաբաթ շարունակ) արդյունավետությամբ համեմատելի են եղել 0,1% հիալուրոնաթթու պարունակող աչքի կաթիլների հետ։
😂 Ծիծաղը բարելավել է արցունքային թաղանթի կայունությունը, մեիբոմյան գեղձերի աշխատանքը և նվազեցրել է չորության զգացողությունը՝ առանց կողմնակի ազդեցությունների։
Մասնագետների կարծիքով՝ ծիծաղաթերապիան կարող է դառնալ ոչ դեղորայքային առաջին գծի մոտեցում DED-ի թեթև ձևերի դեպքում, հատկապես՝ ժամանակակից խոնավեցնող աչքի միջոցների հետ համակցված կիրառման ժամանակ։
📚 Աղբյուր՝