Review of Optometry-ում հրապարակված մետաանալիզը ցույց է տվել, որ քրոնիկական ցավային համախտանիշներով մարդիկ ավելի հաճախ են տառապում աչքի չորության հիվանդությամբ (Dry Eye Disease, DED) և ունեն ավելի ծանր արտահայտված ախտանշաններ։
Այս հիվանդների մոտ նկատվում է արցունքային թաղանթի արագ քայքայում, բազալ արցունքարտադրության նվազում և օսմոլյարության բարձրացում՝ հատկապես ֆիբրոմիալգիայի և գրգռված աղիքի համախտանիշի դեպքում։
💬 Գիտնականները ընդգծում են, որ նման պացիենտների մոտ անհրաժեշտ է բուժել ոչ միայն աչքերը, այլև հենց ցավը՝ համակցելով հակաբորբոքային դեղամիջոցներ, հակադեպրեսանտներ, քնի նորմալացում և ֆիզիկական ակտիվություն։
Օֆթալմոլոգների համար նույնպես կարևոր է հիշել, որ աչքերում զգացվող դիսկոմֆորտը կարող է լինել համակարգային ցավի արտացոլում։
🧩 Աչքերն ու ուղեղը միմյանց հետ կապված են ավելի սերտ, քան կարող է թվալ։