Յոթ երկրներում իրականացված Save Sight Dry Eye Registry (SSDER) միջազգային հետազոտությունը ցույց է տվել, որ որքան ավելի արտահայտված են DED-ի ախտանշանները, այնքան բարձր է տագնապային և դեպրեսիվ խանգարումների ռիսկը՝ անկախ տեսողության սրությունից կամ պացիենտի տարիքից։
📊 Հիվանդությունն առավել ծանր են տանում DED-ի խառը ձևերով և եղջերաթաղանթի նեյրոպաթիկ ցավով մարդիկ։ Նրանց մոտ ավելի հաճախ են նկատվում առօրյա կյանքի սահմանափակումներ և ընդհանուր բարեկեցության նվազում։
👁 Մասնագետները ընդգծում են, որ աչքի չորության հիվանդությունը պետք է դիտարկվի որպես համակարգային հիվանդություն՝ հոգեկան բաղադրիչով։
Բացի դեղորայքային թերապիայից, կարևոր է բուժման մեջ ներառել կյանքի որակի գնահատում և հոգեբանական աջակցություն։
📚 Աղբյուր՝ https://theophthalmologist.com/issues/2025/articles/mar/the-mental-health-costs-of-ded