Eye medicine
Eye medicine

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՆԱԽՔԱՆ ՍՈՒՅՆ ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ ԿԱՐԴԱԼ ՍՈՒՅՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Ներածություն

Սույն կայքի (www.oktears.am) սեփականատերն ու ադմինիստրատորը հանդիսանում է Santen Oy («Սանտեն Օյ») ընկերությունը (այսուհետ՝ «Santen»), որը իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում՝ տեղական ներկայացուցչության միջոցով՝ «Santen Oy» ընկերության ներկայացուցչություն Հայաստանում։

Կայքի այցելուները (այսուհետ՝ «դուք» կամ «օգտատերեր») կարող են ստանալ ընդհանուր տեղեկատվություն Santen ընկերության գործունեության վերաբերյալ, ծանոթանալ սույն օգտագործման պայմաններին, ինչպես նաև ստանալ այլ տեղեկություններ՝ նախատեսված գործող օրենսդրությամբ և նորմատիվ իրավական ակտերով։

Սույն կայքի օգտագործման կարգը կարգավորվում է տվյալ կայքի օգտագործման այս պայմաններով (այսուհետ՝ «Պայմաններ»), ինչպես նաև Santen ընկերության կայքի Գաղտնիության քաղաքականությամբ։ Կայք այցելելով կամ այն որևէ այլ ձևով օգտագործելով՝ դուք հաստատում եք, որ ծանոթացել եք և հասկացել եք, որ կայքի օգտագործումը կարգավորվում է սույն Պայմաններով, ինչպես նաև այն, որ դուք լրացրել եք 18 տարին։

Santen ընկերությունը իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ և առանց նախնական ծանուցման փոփոխություններ կատարել սույն Պայմաններում։ Նման փոփոխությունները ուժի մեջ են մտնում անմիջապես կայքում հրապարակվելու պահից։ Կայքի այցելության կամ օգտագործման շարունակումը փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո նշանակում է ձեր լիակատար համաձայնությունը Պայմանների փոփոխված տարբերակի հետ։

Լիցենզիա և օգտագործման շրջանակ

Սույն կայքը, ներառյալ դրա դիզայնը, ինտերֆեյսը և ամբողջ բովանդակությունը (տեքստեր, պատկերներ, գրաֆիկա, տեսանյութեր), պաշտպանված են հեղինակային իրավունքի, ապրանքային նշանների մասին օրենսդրությամբ և այլ կիրառելի օրենքներով ու միջազգային պայմանագրերով։ Santen ընկերությունը հանդիսանում է տվյալ բովանդակության սեփականատերը կամ ունի դրա օգտագործման համապատասխան լիցենզիա։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Կայքի բովանդակության որևէ մասը չի կարող մեկնաբանվել որպես լիցենզիայի կամ այլ իրավունքների տրամադրում որևէ արտոնագրի, ապրանքային նշանի, հեղինակային իրավունքի կամ այլ մտավոր սեփականության օբյեկտի շրջանակներում՝ պատկանող Santen ընկերությանը կամ որևէ երրորդ կողմի։

Santen ընկերությունն իրավունք ունի առանց նախնական ծանուցման դադարեցնել, փոփոխել կամ սահմանափակել կայքի օգտագործումը ցանկացած պատճառաբանությամբ։

Առանց Santen ընկերության նախնական, հստակ արտահայտված գրավոր համաձայնության արգելվում է կայքի բովանդակությունը պատճենել, ներբեռնել, փոփոխել, տարածել կամ տրամադրել երրորդ անձանց՝ այլ նպատակներով, քան անձնական և ոչ առևտրային օգտագործումը։

Եթե այլ բան նշված չէ, կայքում ներկայացված բոլոր ապրանքային նշանները պաշտպանված են գործող օրենսդրությամբ։ Santen ընկերության ապրանքների անվանումները, լոգոտիպերը, ձևավորումը, կարգախոսները և կորպորատիվ ոճը հանդիսանում են գրանցված ապրանքային նշաններ, սպասարկման նշաններ կամ առևտրային անվանումներ։ Նշված իրավունքների ցանկացած խախտում խստիվ արգելվում է։

Այլ ընկերությունների ապրանքների և ծառայությունների անվանումները, որոնք կարող են նշված լինել կայքում, կարող են հանդիսանալ երրորդ կողմերին պատկանող ապրանքային կամ սպասարկման նշաններ։

Պատասխանատվության սահմանափակում և հրաժարում

Կայքը և դրա վրա տեղադրված տեղեկատվությունը տրամադրվում են «ինչպես կա» սկզբունքով՝ առանց որևէ բացահայտ կամ ենթադրյալ երաշխիքների։ Մենք չենք երաշխավորում ներկայացված տեղեկատվության արդիականությունը, ճշգրտությունը կամ ամբողջականությունը, և այն չպետք է օգտագործվի որպես որոշումների կայացման հիմք։

Մենք հրաժարվում ենք ցանկացած պատասխանատվությունից՝ կապված տեղեկատվության անխափան հասանելիության, ինչպես նաև վիրուսների, որդանման ծրագրերի, «տրոյական ձիերի» կամ այլ վնասակար կոդերի բացակայության հետ։

Թեև Santen ընկերությունը գործադրում է ողջամիտ ջանքեր կայքի բովանդակության ճշգրտությունն ու արդիականությունն ապահովելու համար, այնուամենայնիվ հրաժարվում է որևէ երաշխիքից կամ հավաստումից այդ տեղեկատվության վերաբերյալ։

Santen ընկերությունը կարող է առանց նախնական ծանուցման ժամանակավորապես դադարեցնել կամ ամբողջությամբ դադարեցնել կայքի գործունեությունը և պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով առաջացած որևէ վնասի համար։

Օգտատերը պարտավոր է ինքնուրույն ստուգել տեղեկատվությունը և պատասխանատվություն է կրում կայքի և դրա բովանդակության օգտագործման համար, ինչպես նաև պարտավոր է ձեռնարկել միջոցներ համակարգչային վնասակար ծրագրերից պաշտպանվելու նպատակով։

Բժշկական կամ մասնագիտական խորհրդատվության վերաբերյալ պատասխանատվության մերժում

Կայքում ներկայացված է ընդհանուր տեղեկատվություն Santen ընկերության բժշկական արտադրանքների և ծառայությունների մասին՝ օգտատերերի իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։

Տեղադրված տեղեկատվությունը չի հանդիսանում բժշկական եզրակացություն կամ խորհրդատվություն և չի կարող փոխարինել բուժող բժշկի կողմից տրամադրված մասնագիտական խորհրդատվությանը։ Բուժում պահանջող վիճակների դեպքում օգտատերերին խստորեն խորհուրդ է տրվում դիմել բժշկի։

Օգտատերերից ստացվող տեղեկատվություն

Santen ընկերությունը պարտավոր չէ պատասխանել կայքի միջոցով ուղարկված հարցումներին։ Եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ Գաղտնիության քաղաքականությամբ, կայքի միջոցով փոխանցված հաղորդագրությունները չեն համարվում գաղտնի տեղեկատվություն և չեն պաշտպանվում սեփականության իրավունքով։

Գաղտնիություն

Բոլոր անձնական տվյալները մշակվում են Գաղտնիության քաղաքականության և Քուքի ֆայլերի օգտագործման քաղաքականության համաձայն, որոնք սույն Պայմանների անբաժանելի մասն են։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել՝ privacy-emea@santen.com։

Երրորդ կողմի կայքեր և հղումներ

Կայքը կարող է պարունակել հղումներ երրորդ կողմի կայքերի վրա։ Santen ընկերությունը պատասխանատվություն չի կրում դրանց բովանդակության կամ օգտագործման հետևանքների համար։ Նման կայքեր մուտք գործելը կատարվում է օգտատիրոջ պատասխանատվությամբ։

Սույն կայքի վրա հղում տեղադրելու կամ կայքը այլ նպատակներով օգտագործելու համար անհրաժեշտ է նախապես ստանալ Santen ընկերության գրավոր թույլտվությունը։

Կիրառելի իրավունք, իրավասություն և դրույթների անկախություն

Սույն Պայմանները կարգավորվում են Ֆինլանդիայի օրենսդրությամբ։ Բոլոր վեճերը ենթակա են Հելսինկի քաղաքի դատարանների իրավասությանը։

Եթե որևէ դրույթ ճանաչվի անվավեր, մնացած դրույթները շարունակում են ունենալ իրավական ուժ։

Պատասխանատվություն և խախտումներ

Օգտատերը լիովին պատասխանատու է կայքի օգտագործման համար և հրաժարվում է Santen ընկերության նկատմամբ ցանկացած պահանջից։

Արգելվում է կայքը օգտագործել անօրինական, վիրավորական, վնասակար, անձնական տվյալներ խախտող կամ իրավունքներ խախտող նպատակներով։

Santen ընկերությունն իրավունք ունի սահմանափակել կամ արգելել մուտքը կայք և հեռացնել անթույլատրելի բովանդակությունը։

Անթույլատրելի բովանդակության հայտնաբերման դեպքում խնդրում ենք կապ հաստատել՝

satenik.tadevosyan@santen.com

Կոնտակտային տեղեկատվություն

Սույն Պայմանների վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք գրել՝

satenik.tadevosyan@santen.com


Վերջին թարմացման ամսաթիվը՝ 01 օգոստոսի 2025 թ․